Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

13 հոկ 2022 11:30

Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, դրանք դառնում են 25-օրյա, բայց պարտադիր բոլոր զինապարտ քաղաքացիների համար

Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, դրանք դառնում են 25-օրյա, բայց պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


«Այդ 25 օրից 21-ն է իրական ծառայությունը, մնացածը կազմակերպական հատվածն ապահովելու համար է: 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Մենք ընձեռելու ենք հնարավորություն ընտրել ժամկետը»,-ասաց նախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր