Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

13 հոկ 2022 13:12

Ադրբեջանում միջուկային հնարավոր պատերազմի լուրերի ֆոնին խուճապ է՝ դեղատներից անհետացել է յոդը

Վերջին օրերին Ադրբեջանի բնակիչները բախվել են անսպասելի խնդրի՝ դեղատներում հնարավոր չէ յոդի լուծույթ գտնել։ Մասնագետների խոսքով՝ մարդիկ գնում են այս պարզ միջոցը հնարավոր միջուկային պատերազմի մասին լուրերից խուճապի պատճառով, գրում է JAMnews-ը։


Ուկրաինայում ՌԴ-ի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման լուրերի ֆոնին ադրբեջանական դեղատներից անհետացել է յոդը։ Լրատվամիջոցի թղթակիցները նույնպես  չեն կարողացել Ադրբեջանի քաղաքների դեղատներում յոդ գտնել։ Դեղատների աշխատակիցները նշել են, որ վերջին օրերին կտրուկ ավելացել է յոդի և այս նյութը պարունակող այլ դեղամիջոցների պահանջարկը։ Յոդի 5%-անոց սպիրտային լուծույթի մեկ շշի գինը չի փոխվել ու կազմում է շուրջ 30 ցենտ։ Ֆեյսբուքյան իր էջում բժիշկ Ալդին Ալիևը դիմել է մարդկանց՝ հորդորելով մեծ քանակությամբ յոդ չգնել։ «Դեղատներում առկա յոդի ողջ պաշարը տուն մի՛ տարեք։ Գնելու հնարավորություն տվեք նրանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն։ Ինչպես միշտ՝ մի՛ շտապեք ձեր որոշումներում։ Դեռ ոչ ոք միջուկային զենք չի օգտագործել։ Եթե ​​Աստված մեզ չօգնի, ապա յոդն էլ մեզ չի փրկի»,- գրել է բժիշկը։


Ադրբեջանի դեղատներում յոդի պաշարների բացակայության մասին լուրերը դեռ սեպտեմբերից էին հայտնվել։ Այն ժամանակ Առողջապահության նախարարությունը լրատվամիջոցին հայտնել էր, որ վերջին անգամ յոդի լուծույթ ներկրվել է երկիր այս տարվա ապրիլին։


«Ներկայում մենք դիմել ենք, և հիմք կա ասելու, որ շուտով դեղատներում յոդը կլինի անհրաժեշտ քանակությամբ»,- ասել էին նախարարությունից՝ հավելելով, որ Ադրբեջանը կալիումի լուծույթ է ներկրում Յարոսլավլից (Ռուսաստան) և Թուրքմենստանից։


Հավելենք, որ Ադրբեջանում ևս յոդ է արտադրվում։ «Ազեր-յոդ» ընկերությունը գործում է Բաքվից 100 կմ հարավ գտնվող Նեֆթչալայի շրջանում և տարեկան արտադրում է մոտ 400 տոննա յոդ։ 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր