Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

15 հոկ 2022 20:09

Մի կարծեք, որ Բաքվում միասնական են և մեջք մեջքի տված.մի կեսին լավ էլ ձեռնտու է, որ Ալիևի վրա ցեխ շպրտեն

Հաճախ եմ լսում. մի՞թե Իլհամստանին (Ադրբեջան) ավելի ձեռնտու չէ վճարել ինձ փոխհատուցումը, քան տարիներով տանջվել իմ պատճառով և հեղինակության ու քաղաքական վնաս կրել: Այդ բոլոր դատերը Ստրասբուրգում, ՄԱԿ-ի բանաձևերը, առաջիկա նոր դատը ԱՄՆ-ում, այդ բոլոր ուղևորությունները քաղաքական գործիչների հետ հանդիպելու համար և ակնհայտ իրենց համար ոչ շահավետ իմ գործունեությունն առհասարկ:

Անկասկած, Ադրբեջանին՝ որպես պետության, այս ամենը ձեռնտու չէ, վատ է, գրգռում է և անկասկած ավելի ձեռնտու է «փրկագին տալ», քան անընդմեջ իմ դեմ պայքարել: Առավել ևս, որ այդ պայքարից ես միայն շահում եմ, իսկ նրանք վնասներ են կրում: Ադրբեջանի իշխանությունների խնդիրն ուրիշ է: Նրանք պետականության, հայրենասիրության, ազգային գաղափարի գիտակցություն չունեն:  Այնտեղ մի գաղափար կա՝ պահել իշխանությունն ամեն գնով, կարողանալ ժամանակին լիզել Իլհամի փրչոտ հետույքը, գողանալ և գողոնը աֆշորներ հասցնել, «քցել» թշնամի իշխանական կլանին: Վերջ, այդ պետության գոյության հիմքում ուրիշ ոչինչ չկա: Գումարած անդաստիարակ և անկիրթ պաշտոնյաները՝ զուրկ վերլուծական ունակություններից և իրենց քթից անդին որևէ բան տեսնելու կարողությունից:

Ինձ համար նրանց երկիրը նշանավոր «Կնքահայրը» ֆիլմի սցենարն է հիշեցնում: Բիզնեսը կառավարող, ազդեցության ոլորտները բաժանող, պատվիրված սպանություններ և գողոնի վերաբաշխումը կազմակերպող միևնույն ընտանիքները: Ադրբեջանում որոշումների ընդունման միասնական կենտրոն գոյություն չունի, նրանք երկրի քաղաքականությունը որոշում են կերուխումի սեղանի շուրջը՝ խժռելով ոչխարի միսն ու սև խավիարը, վրայից ալկոհոլ խմելով՝ մոռացած իսլամի մասին,  անդուր բխկացնելով և կսմթելով մատուցողուհիների (և մատուցողների) հետույքները: Նրանց խորհրդատուները պարզապես վախենում են ղեկավարությանը ճշմարիտ տեղեկություններ տալ, վախենում են ցասումից: Հարվարդի ու Օքսֆորդի դիպլոմներով խորհրդատուները շատ լավ են սովորել այդ օղի խմող ու ոչխար խժռող շեֆերին ասել միայն այն, ինչ նրանք ցանկանում են լսել: Սրանից էլ խառնիխուռն, չմտածված, զգացմունքային և գրեթե միշտ քրեական որոշումները: Նույն այդ խորհրդատուները շատ լավ մատնում ու դավաճանում են իրենց իշխանական «ոչխարակերներին», այդ պատճառով էլ ես արդեն մեկ անգամ չէ, որ խուսափում եմ մահափորձից: Եվ ոչ միայն ես:

Անձամբ ինձ համար անախորժ է անգամ Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնության գալու հնարավորության միտքն անգամ: Անձնական հիգիենայի նկատառումներով:

Բացի այդ, այնտեղ պայամանվորվելու ո՛չ բան կա, ո՛չ մարդ, եթե անգամ ես դա ցանկանայի: Չկան ունակ և որոշում ընդունելու պատասխանատվությունից չվախեցող մարդիկ: Ավելին, մի կարծեք, որ այնտեղ՝ Բաքվում, միասնական են և մեջք մեջքի տված: Բնավ: Իշխանական ոչխարակերների մի կեսին լավ էլ ձեռնտու է, որ Ալիևի վրա ցեխ շպրտեն, թեպետ խոսքով նրանք նվիրված ծառաներ են: Սա Արևելքն է, չէ՞: Հիշեք նրանց ամենանշանավոր ասացվածքը. «Համբուրիր տիրակալի ձեռքը, երախտագիտություն հայտնիր նրան, ավելի վեր համբուրիր, ավելի վեր, իսկ երբ հասնես կոկորդին, կտրիր այն»: Էսպես էլ ապրում են:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ ֆիլմի կադրի նկարում Դոն Կառլեոնեի ոտքերը չռած են այնպես, ինչպես Ալիևինը, ցուցադրելով ամոթույքը: Ասենք՝ նրա ձեռքն էլ համբուրում են նույնպիսի կրքոտ հավատարմությամբ: Ականջին էլ շշնջում են, թե ով ապրի, ով՝ մեռնի: Մեկը մեկին:

Ալեքսանդր Լապշին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր