Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը          Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը       Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ    

17 հոկ 2022 16:32

Պրահայի հանդիպման նպատակը Ալիևի վրա ճնշում գործադրելն էր, բայց այդպիսի Ադրբեջան այլևս չկա, ազատագրել են իրենց հողերը օկուպացիայից

«Ցավոք. ոչ Ֆրանսիան, ոչ Մակրոնը չեն կարող անկողմնակալ լինել»:


Այդ մասին թյուրքալեզու պետությունների կազմակերպությունների ԱԳ նախարարների Խորհրդի արտահերթ նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ԱՊԱ-ն:


Նրա խոսքով, միջազգային իրավունքով Ղարաբաղը «ադրբեջանական հող է»:


Չավուշօղլուն հիշեցրել է, որ Ալիևն ընդունել է Մակրոնի առաջարկը և Պրահայում կայացել է քառակողմ հանդիպումը:


«Որքան գիտեմ, այդ հանդիպումն անցկացրեցին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Բայց այդպիսի Ադրբեջան այլևս չկա»,- ընդգծել է թուրք նախարարը և հավելել, որ  «Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր