Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց          Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի       Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան    

18 հոկ 2022 13:50

Ռուսները փորձում են հնարավորինս մեղմ արձագանքել Հայաստանի իշխանության չարաճճիություններին, բայց շուտով ավելի կոշտ հայտարարություններ կարվեն

Ռուսների դեպքում մենք տեսնում ենք մի շատ հետաքրքիր իրավիճակ, այսինքն՝ սպասվում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի անունից փաստաթուղթը ստորագրողին պատանդ կվերցնեն, իսկ Ռուսաստանը, որպես գերտերություն՝ կփորձեր առավելագույնս քաղել Հայաստանի վարչապետից, մինչդեռ այս դեպքում մենք նկատում ենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը փորձում է առավելագույն օգուտ քաղել իր մանիպուլյացիաներից, երբեմն՝ շանտաժից։ Այս մասին ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման էպիկենտրոնում» թեմայով քննարկման ժամանակ։


«Ռուսները փորձում են հնարավորինս մեղմ արձագանքել Հայաստանի իշխանության չարաճճիություններին, բայց դա չի նշանակում, որ որոշ գործիքներ չեն կիրառվի։ Շուտով ավելի կոշտ հայտարարություններ կարվեն, որոնք կհավասարակշռեն Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտները»,- նշեց քաղաքագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր