Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի    

20 հոկ 2022 10:17

«Էրատո» ջոկատի անդամն առաջարկել է կանգնեցնել Արայիկ Հարությունյանի արձանը, գովերգել է նաև Փաշինյանին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արևիկ Պետրոսյանը, ով Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատի անդամ էր, նախօրեին՝ խորհրդարանում ԱՀ նախագահի հետ փակ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել և առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը։


Նա բարձր է գնահատել Արցախի խնդրի կարգավորման հարցում նախագահի գործադրած ջանքերը և առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ Հարությունյանի արձանը։ Գովերգել է նաև իր նախկին «հրամանատարի» ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին. մասնավորապես ասել է, որ Փաշինյանն այսօր 85 տոկոս վարկանիշ ունի։ Ելույթը, մեղմ ասած, լավ չի ընկալվել ԱՀ խորհրդարանում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր