«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

20 հոկ 2022 18:03

Թաց ձյուն կտեղա․օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -5

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 20-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
 
Շիրակում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -5։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր