Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

26 հոկ 2022 13:10

Թե՛ Մարգարիտա Սիմոնյանը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ պետք է հաշվի նստեն իրողության հետ, որ ՀՀ-ն կարմիր գիծ է

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձի նկատմամբ ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ հարցին։


«ՀՀ-ն մեզ համար կարմիր գիծ է, իր սահմանները կարմիր գիծ են, ուստի էդ բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ», - ասաց ԱԺ նախագահը։


Ինչ վերաբերում է Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելուն՝ Ալեն Սիմոնյանը նախ ասաց, թե նման տեղեկություն չունի, ապա ավելացրեց.
«Բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ, ովքեր ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր