Փոխադարձ համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները բաց մնացած հարցերի վերաբերյալ          Տեսանյութ.3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ, մեզ իրավունք տվեք ապրել․ Մասիվում «կոլցո» օպերացիա է. տներ են քանդվելու       Արցախը տալիս եք թուրքին, ՀՀ-ն տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը.Հիմա ի՞նչ անենք երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք    

26 հոկ 2022 14:14

ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ

Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:


«Հայաստանը ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր երկրի սահմանների հետ կապված պարտավորությունները կատարվեն: Եվ դրա համար Հայաստանը անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցիա չկա, սիրել-չսիրելու հարց չկա: Կան պարտավորություններ, և այդ պարտավորությունների կատարմանը հետամուտ ենք լինելու և փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանել»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական կուրսի փոփոխություն, դրա մասին են վկայում ռուսական լրատվամիջոցները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.


«Կներեք, կարող է ռուսական կողմն է ուզում քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Հեղափոխությունից հետո ասում էին ռուսական  ռազմաբազայի դուրսբերման, ՀԱՊԿ-ից դուրս գալու  և այլնի մասին: Միանշանակ հայտարարություն է արվել դրա հետ կապված: Նման կարիք, նման բան չկա: Փաստ է, չէ՞, տեսնում ենք, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից: Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել, մեզ պետք է դրա մասին տեղյակ պահել կամ ասել, որ մենք կարողանանք մեր սահմանները ինչ-որ այլ մեխանիզմներով պաշտպանել»,- ընդգծեց Սիմոնյանը:
Կիսվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր