Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 հոկ 2022 14:56

Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ԱՄՆ-ում $2 մլն-ով առանձնատուն գնելու մասին տեղեկությունը

ՀՀ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի կողմից հրապարակված տեղեկանքը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ԱՄՆ-ում $2 մլն-ով առանձնատուն գնելու մասին: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ այսօր քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, տեղեկանք է հրապարակել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում 2,050,000,00 դոլարով առանձնատուն ձեռք բերելու մասին։

«Վիգեն Սարգսյանն ու նրա կինը Լուսինե Գալաջյանը միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը»,- գրել է Բաբաջանյանը։ Նշենք, որ 47-ամյա Վիգեն Սարգսյանը Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո որոշեց շուտափույթ մեկնել ԱՄՆ «ուսման» նպատակներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր