Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր          Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՀՀ ՊՆ       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

31 հոկ 2022 14:30

Զապորոժիեի ԴնեպրոՀԷԿ-ի մերձակա ենթակայանին հարված է հասցվել

Ուկրաինական ուժերը Կիևի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի հատվածում հարված են հասցրել ԴնեպրոՀԷԿ-ի մերձակա ենթակայանին։ Տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Նախնական տեղեկություններով՝ Զապորոժիեում ԴնեպրոՀԷԿ-ի մոտակայքում է հարվածը եղել»,-գրել է նա իր Telegram-ալիքում:
ԴնեպրոՀԷԿ-ը գտնվում է Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժիե քաղաքում։ Ռոգովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԷԿ-ն ականապատվել է դեռ մարտի առաջին օրերին, երբ Կիևում սպասում էին, որ ռուսական բանակը կգրավի Զապորոժիեն։


Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել ուկրաինական ենթակառուցվածքներին հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, Ռուսաստանի իշխանության գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները: Հարվածները հասցվում են ամբողջ երկրում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր