Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

01 նոյ 2022 14:44

Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշնակցության համար. Լավրով

Ռուսաստանը և Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ամուր հիմք են դրել ռազմավարական գործընկերության և համագործակցության համար։ Այս մասին երեքշաբթի ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «Պրիմակովյան ընթերցումներ» քննարկման հարթակի նիստի մասնակիցներին և կազմակերպիչներին ուղղված ուղերձում, որը ներկայացրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սրտանց ողջունում եմ Երևանում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին, որը հեղինակավոր հարթակ է տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ փորձագիտական քննարկումների համար: Այս նիստը Հայաստանում տեղի է ունենում այն տարում, երբ մենք նշում ենք մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Անցած տասնամյակների ընթացքում, հենվելով ամուր բարեկամական կապերի և փոխադարձ համակրանքի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշնակցության համար»,- ասել է Լավրովն իր ուղերձում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է միջազգային հարաբերությունների ոլորտում հրավիրված փորձագետների ծանրակշիռ կազմը և հավելել, որ նրանք պետք է քննարկեն հարցերի լայն շրջանակ՝ ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարային վիճակից մինչև Կովկասում տարածաշրջանային համագործակցության խթանման ուղին։

«Համոզված եմ, որ քննարկումների արդյունքները հնարավորություն կտան մշակել օգտակար և գործնական առաջարկություններ և կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը», - ասել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր