Իրանը Հայաստանին հավելյալ գազ կտա մի պայմանով.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, սակայն, որ գազի ավելացող ծավալները կապված են նոր գործարկվող ջերմաէլեկտրակայանի հետ։
«2006 թվականի կնքված Հայաստան-Իրան գազի պայմանագրի համաձայն՝ մենք 1 խմ գազի դիմաց 3 կվ էլեկտրաէներգիա ենք վճարում։ Այս ծրագիրը իրականացնում էր «Երեւան ՋԷԿ»-ը միայն։ Այս տարի միացել է նաեւ «Ռենկո» ընկերության կառուցած նոր ՋԷԿ-ը»,-
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տեղեկացանք նաեւ, որ ավելի շատ ներկրվող բնական գազի դիմաց ավելի շատ ենք Իրանին էլեկտրաէներգիա տրամադրելու։
Ստացվում է, որ Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալիս ոչ թե քաղաքացիների սոցիալական վիճակը մեղմելու, այլ սոսկ նոր ՋԷԿ-ը գործարկելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում