Մայիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը       Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք    

03 նոյ 2022 15:22

Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը ծաղրական երգ է հնչեցրել Իրանի վերաբերյալ

Ադրբեջանի հանրային հեռուստաալիքով հնչել է հերթական ծաղրական երգը՝ այս անգամ հարևան Իրանի մասին: Հաղորդավարը ծաղրել է Իրանի կողմից վերջերս անցկացված զորավարժությունները և Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը:

Երգում ասվում է, թե Հայաստանի և Իրանի ղեկավարներն ընկերակցել են և ակնարկներ են անում Բաքվին:

Հաղորդավարը հարց է ուղղում՝ ինչու Թեհրանը չի ցանկանում ընկերանալ Ադրբեջանի հետ և ինչու է դեմ արտահայտվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:

Ավելի վաղ նույն հաղորդավարը երեխաների մասնակցությամբ մեկ այլ ծաղրական երգ էր ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ՝ նրան անվանելով հայամետ, իսլամաֆոբ ու թրքաֆոբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր