Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

07 նոյ 2022 15:53

2023թ-ից դադարեցվելու են գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող 3-15 մլն դրամանոց վարկային ծրագիրը

2023թ-ից դադարեցվելու են գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող 3-15 մլն դրամանոց վարկային ծրագիրը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը պարզաբանեց, որ լուրջ ուսումնասիրություն են արել բանկերի հետ, հասկանալու՝ ինչպես է փոխվել մարդկանց կենսամակարդակը, այն ընթացքում, երբ նրանք օգտվել են տվյալ ծրագրերից, սակայն թվերը ցույց են տվել, որ շատ բան չի փոխվել մարդկանց կյանքում.

«Ծրագիրը թեև օգնում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին էժան ռեսուրսներ ստանալ, բայց չենք կարող ասել, որ դա լուրջ ազդեցություն է ունեցել գյուղացիների կյանքի որակի վրա: Նրանց եկամուտներն ավելացել է, բայց պարտքերն էլ են շատացել»,-ասաց Քերոբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր