Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասի տներից մեկում, հայտնաբերվել է 3 մшրմին    

13 նոյ 2022 19:17

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը նախնական վարկածով ահաբեկչություն է

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածն ահաբեկչությունն է։ Ըստ դատախազության կողմից քննվող այդ վարկածի՝ այն կազմակերպել է կա՛մ մահապարտ ահաբեկիչը, կա՛մ գործարկվել է պայուսակում տեղադրված պայթուցիկ սարք։

Թուրքիայի իշխանություններն արդեն սահմանափակումներ են սահմանել միջադեպի լուսաբանման հարցում։ 

Ստամբուլի նահանգաապետն իր հերթին հաղորդել է զոհերի ու վիրավորների առկայության մասին, սակայն նրանց թվի մասին ստույգ տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլի զբոսաշրջային ամենահայտնի թաղամասերից մեկը համարվող Իսթիքլալ պողոտայում որոտացած հուժկու պայթյունի մասին։

Դեպի վայրում աշխատում են շտապօգնության բազմաթիվ մեքենաներ, ոստիկանության, հրշեջ-փրկարարների խմբեր։

Ավելի վաղ հաղորդվում էր 11 տուժածի մասին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են առնվազն 4 զոհի մասին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր