Տեսանյութ.Հայաստանի հիմնը հնչեց մրցանակաբաշխության այն դահլիճում, որտեղ կախված էին Թուրքիայի և Աթաթուրքի մեծադիր պատկերները
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 3 տարվա դադարից հետո վերջապես վերսկսվել է շախմատի եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս անգամ հյուրընկալող կողմը Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (TSF) էր։ Անթալիա քաղաքի «Antalya Pine Beach» հյուրանոցում կազմակերպված մրցաշարում պայաքարում էին մարզիկներ աշխարհի 46 երկրից։
Մասնավորապես Թուրքիայից մասնակցում էր 196 պատանի շախմատիստ, իսկ Հայաստանից՝ 31։
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը, ինչպես գիտենք, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Նախավերջին տուրում նա, հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչին և վստակելով 7.5 միավոր, ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնական մեդալը։
Հայ շախմատիստուհու այդ հրաշալի հաղթանակի շնորհիվ Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը (Հիմնը հնչում է տեսանյութի 2-րդ րոպեից):
Ուշագրավ ու տպավորիչ էր, որ Հայաստանի հիմնը հնչում էր մրցանակաբաշխության այն դահլիճում, որտեղ կախված էին Թուրքիայի և Աթաթուրքի մեծադիր պատկերները։