Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

16 նոյ 2022 15:59

«Ուշագրավ զարգացումներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործով». Փաստաբան Կոչուբաեւը առերեսում է պահանջում

Ուշագրավ զարգացումներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:


Նա նաեւ նշել է. «Մի քանի ամիս առաջ Էջմիածին քաղաքում տեղի էր ունեցել սպանություն, որի օժանդակության մեջ մեղադրվում է իմ պաշտպանյալ Ա. Մ.-ն: Այս գործով նախաքննական մարմինը կալանավորման շրջանակներում ներկայացրել էր «փակ» վկայով ցուցմունք, առ այն, որ տուժող Ա. Ա.-ն վկային հայտնել է, որ տեսել է իրենց վրա կրակողներին:




Կալանավորման երկարացման վարույթում ներկայացվել է մեկ այլ «փակ» վկայով ցուցմունք, որ տուժողը այդ անձին ևս հայտնել է, որ տեսել է կրակողներին:


Հատկանշական է, որ տուժող Ա. Ա.-ի հետ առերեսվելու իմ միջնորդությունը անտեսվել է նախաքննական մարմնի կողմից: Ահասկանալի է՝ ինչու՞ չի իրականացվում տուժողի և մեղադրյալի առերեսումը, եթե տուժողը տեսել է կրակողներին և դրա մասին հայտնել է երկու անձանց, որոնք էլ իրենց հերթին ցուցմունքներ են տվել, ապա ինչո՞ւ հենց տուժողը չի պնդում դրանք առերես:


Իմ պաշտպանյալ Ա. Մ.-ն արդեն 3 ամիս է կալանքի տակ է, միայն այն բանի համար, որ տուժող Ա. Ա.-ն երկու հոգու պատմել է դեպքի մասին: Հատկանշական է, որ առերեսումը չիրականացնելու դեմ տարված բողոքս հսկող դատախազը ևս անտեսել է, դատախազի և քննիչի անգործության դեմ բողոք կներկայացվի դատարան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր