Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

19 նոյ 2022 19:29

Ես եռագլուխ դև եմ այստեղ տեսնում.Իմանալով տարածքում գիժ կա, մարդիկ դուռը պինդ փակում են ու շարունակում ապրել և ահա անտարբերության արդյունքը

MediaHub.am-ը գրում է․ Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը շարունակում է մնալ լայն քննարկումների առիթ․ արդյո՞ք հոգեպես առողջ մարդը կարող էր մի ամբողջ ընտանիքի սպանել, նման դեպք տեղի կունենա՞ր, թե հասարակությունն այսքան անտարբեր չլիներ ու պատասխանատու մարմիններն էլ իրենց գործում չթերանային։ Հարցեր, որոնց պատասխանը MediaHub.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։

Նրա խոսքով՝ այս ողբերգության պատճառը մեկը չէ։

«Ես եռագլուխ դև եմ այստեղ տեսնում՝ մինչ այս պրոբլեմը։ Սկսենք առողջապահության ոլորտի աշխատողներից, որոնք գիտեն, որ տարածքում կա հոգեկան խնդիր ունեցող մարդ, և ոչ ոք չի ստուգում, թե այդ մարդն ինչով է զբաղված, ինչ է անում, ինչպիսինն է իր կենցաղը։ Որպեսզի առողջապահության ոլորտն իմանա՝ տարածքում հիվանդ կա, պիտի տեղական ինքնակառավարման մարմիններն այդ մասին ահազանգեն, որ տարածքում հոգեկան խնդիր ունեցող կա, իսկ այդ հարցում էլ պետք է աջակցություն ցուցաբեր հասարակությունը՝ խնդիրը բարձրաձայնելով, տեղեկացնելով, որ իրենց հարևանությամբ հոգեկան խնդիր ունեցող մարդ է ապրում»,- ներկայացրեց հոգեբանը։

Ըստ Ծատուրյանի՝ մեր հասարակությունն այդպես էլ չհասկացավ, որ եթե կողքին խնդիր կա, ապա այն ինչ-որ մի պահի թակելու է իր դուռը։ 

«Իմանալով տարածքում գիժ կա, մարդիկ դուռը պինդ փակում են ու շարունակում ապրել։ Ոչ ոք չի դիմել ո՛չ ոստիկանությանը, ո՛չ բուժհաստատությանը, ո՛չ էլ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին։ Ու ես չգիտեմ, թե արդյոք այս դեպքից հետո ինչ-որ բան փոխվելու է մեր հասարակությունում։ Եթե նշածս օղակներից գոնե մեկն իր գործը լավ արած լիներ, ապա նման դեպք չէինք ունենա»,- նշեց հոգեբանը։

Իրինա Ծատուրյանի դիտարկմամբ՝ մեր բոլոր կոտորածներն էլ հենց այդ օղակների քնած լինելու պատճառով են եղել, քանի որ մեզ մոտ այդպես էլ չի ձևավորվել «մենք»-ի ինստիտուտը, թեև քաղաքացիական հասարակության բջիջը ոչ թե «ես»-ն է, այլ՝ «մենք»-ը։

Բացի այդ, հոգեբանը նաև անդրադարձավ հրապարակումներին, որոնցում ներկայացվում է, թե ինչպես են սեռական բռնի գործողություններ իրականացրել մանկահասակ աղջկա նկատմամբ։ Ըստ նրա՝ դա որևէ իմաստ չունի, քանի որ ոչինչ չի տալիս հասարակությանը։

«Ի՞նչ է, օրինա՞կ են ծառայում։ Այդ դեպքում պետք է այնպիսի պատիժ լինի, որ հասարակությունը տեսնի, թե ինչ է սպասվում նման քայլ արած մարդուն։ Իսկ այս դեպքում խոսքը հոգեկան հիվանդի մասին է, որն անմեղսունակ է։ Անողը հիվանդ մարդ է, նրան մենք չենք կարող նորմալ մարդու գնահատական տալ։ Ինչպե՞ս կարող ենք վերլուծել հոգեկան հիվանդի վարքը»,- նշեց հոգեբանը։

Հոգեբանը նշեց՝ նման քայլի գնացած մարդու կենսագրությունն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ կդառնա, որ նա հաստատ ինչ-որ հանցագործությունների մասնակից եղել է, քանի որ այս քայլը «կրիմինալ անձին» է բնորոշ։

«Ու նման քայլ արած մարդն անպայման իրեն կենցաղում դրսևորած կլինի, իսկ դա տեսնելով հասարակությունը լռել է, հասկանո՞ւմ եք։ Այստեղ է խնդիրը։ Հասարակության արձագանքը շատ կարևոր է։ Լավ հասարակության լոզունգը սա է «եթե ես չէ, ապա ո՞վ»։ Այսինքն՝ խնդիրը տեսնելիս պետք է արձագանքել, որպեսզի նման դեպքեր չլինեն»,- նշեց հոգեբանը։

Ըստ Իրինա Ծատուրյանի՝ այս դեպքն ի ցույց դրեց բոլոր այն խնդիրները, որոնք ունի մեր հասարակությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր