Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

21 նոյ 2022 10:14

Հայտնի է 1-12-րդ դասարանների ձմեռային արձակուրդի տևողությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տրվում է 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը ներառյալ։

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Սահմանվել է նաև, որ 2022-2023 ուստարվա պարապմունքներն ավարտվում են 2023 թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր