ՀՀ-ն համաձայն է ԱՄՆ–ին փոխանցել վտանգավոր կենսաբանական ախտածինների նմուշները, որը թույլ կտա զարգացնել հանրային առողջության հնարավոր վտանգները          Հայերն ասում են, որ տեսնում են, որ ՌԴ-ի հետ իրենց նախկին և ներկայիս հարաբերությունները չեն բավարարում այսօրվա ՀՀ-ի կարիքներին, մենք ձեր կողքին ենք       Ֆրանսիան հե՞տ է կանգնում. Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը    

21 նոյ 2022 14:05

Տեսանյութ․«2 տարի, 2 ամիս է անցել. երեխաները չե՛ն ների, երբե՛ք»․ գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

Գերի և անհետ կորած զինծառայողների հարազատներն ակցիա են իրականացնում Օպերայի բակում։ Լրագրողի դիտարկմանը՝ «Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն 1 կամ 2 երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար», գերի ընկած զինծառայողի հարազատն արձագանքել է․ «2 տարի, 2 ամիս է անցել, նա գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է, ես ինքս գերի եղել եմ՝ 1990 թվականին․․. Երեխաները չե՛ն ների, երբե՛ք։ Մեկը մյուսի վրա են գցում․ Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի, ՊՆ-ի, իրենք էլ՝ իրենցից ցածր աստիճանների վրա, իսկ Փաշինյանի պատասխանը, որ՝ ձեր հարցով զբաղվելու են ԱԱԾ-ն և ՊՆ-ն»։


Անհետ կորած մեկ այլ զինծառայողի հարազատը հարցին՝ «նոյեմբերի 22-ին Պուտինն այցելելու է ՀՀ, արդյո՞ք որևէ գործողություն նախատեսել եք», պատասխանել է․ «Շատ կուզենայինք, եթե լիներ հնարավորություն, գոնե ծնողներից մի քանի հոգու ընդուներ, լսեր, այդ հարցով մենք դիմել էինք Պուտինի ադմինիստրացիային, պատասխանը եղել էր, որ ձեր դիմումն ուղղված է ԱԳՆ-ին, սակայն կխնդրենք, կփորձենք․․․»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր