Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հավաքվել են Ակտաուում՝ քննարկելու «Միջին միջանցքը»

Հանդիպմանը մասնակցում է նաեւ վրացական պատվիրակությունը։ Նիստում նախատեսվում է ստորագրել 2022-2027 թվականների ճանապարհային քարտեզը, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի տարածքով անցնող «Միջին միջանցքը»։
Նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում հունիսի 27-ին, որի ընթացքում ընդունվել է Բաքվի հռչակագիրը։ Փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն տրանսպորտի եւ հաղորդակցության ոլորտում։ Ենթադրվում է, որ Ակտաուում քննարկումների հիմնական թեմաները կդառնան եռակողմ եւ տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ Կասպից ծովով Արեւելք-Արեւմուտք միջին միջանցքի ներուժի զարգացումը: