Ադրբեջանը բազմակողմ ձևաչափով քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը.ՀՀ դե-ֆակտո կառավարությունը լռում է

Նախարարները հայտարարել են այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրը», այսինքն՝ Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապող միջանցքի զարգացման կարևորության մասին։ Ելույթ ունենալով հանդիպումից հետո կազմապերպված մամուլի ասուլիսում՝ Ջ. Բայրամովը նշել է, որ գործընկերները լիակատար աջակցություն են հայտնել այդ նախագծի իրականացմանը։
Իր ելույթում Թուրքիայի արտգործնախարար Մ․ Չավուշօղլուն նշել է. «Նոր հաղորդակցությունների բացումը մեր տարածաշրջանի վրա էլ դրական ազդեցություն կունենա։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք վճռականորեն աջակցում ենք և սպասում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը ամենակարճ ժամանակում…»։
Մինչդեռ հայկական կողմից մե՛կ նշում են, որ միջանցքի մասին քննարկում չկա, մե՛կ ասում, որ այն հայկական կողմի համար կարմիր գիծ է՝ մատնելով, որ քննարկում, այնուամենայնիվ, կա Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ մակարդակում քննարկում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման օգուտները, որը կապելու է Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանը և Նախիջևանը։ Հիշեցնենք, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թ.-ի օգոստոսի 14-ին կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշել էր. «Մենք չենք հերքել և չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր է պարունակում Հայաստանի պետական շահերի համար, և սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»։ Այսինքն՝ պետական շահերի համար ռիսկ պարունակող գործընթացը դե-ֆակտո կառավարության առաջնահերթություններից է։
hayaliq.com/