Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը          Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ       Անգամ Փարիզում և Լոնդոնում Մալաթիայի յառմռկի նման հակահիգիենիկ բազարներ կան.Կրծկալի և հայրենիքի ընտրություն    

01 դեկ 2022 12:10

Տեսանյութ.2 տարի է անցել, իսկ «Եռաբլուրը» շարունակում է մեծանալ, այստեղ գրեթե ամեն շաբաթ հուղարկավորություններ են լինում, ո՞րն է պատճառը

44–օրյա պատերազմից ավելի քան 2 տարի է անցել, իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը շարունակում է մեծանալ։ Մի կողմից նոր գերեզմանափոսեր են փորվում, մյուս կողմից բարեկարգման, սալիկապատման աշխատանքներ են իրականացվում, եզրաքարեր են շարում թարմ շիրիմների մոտ, որոնցում ամփոփված եմ սեպտեմբերի 13–ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով նահատակված հայ զինծառայողների մարմինները։


Հարթակների միջեւ ճանապարհներն ասֆալտապատում են, նախատեսվում է նաեւ տարածքը կանաչապատել։ 44–օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների շիրմաքարերի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Պետությունն ի սկզբանե 7 տեսակի քար էր առաջարկել, որից ծնողներն ընտրել էին 4–ը։


Քարի տեսակի ընտրությունը պաշտպանության նախարարությունը թողել էր զոհվածների հարազատներին, սակայն քարի բարձրության, լայնության եւ հաստության, տապանի երկարության հստակ չափանիշներ էր սահմանել։ Ծնողներից միայն 25–ն էր համաձայնվել մի հատվածում միանման սպիտակ քարեր տեղադրել։


Պանթեոնի բարեկարգման աշխատանքներն ավարտել չեն կարողանում, քանի որ շիրիմներն անընդհատ ավելանում են։ Բացի հրադադարի խախտման հետեւանքով զոհվածներից, պանթեոնում հուղարկավորում են նաեւ վերջին 2.5 ամիս առաջ երկօրյա ագրեսիայի հետեւանքով զոհված, բայց շաբաթներ անց Ադրբեջանի կողմից վերադարձված զինծառայողների մարմինները։ Մինչեւ այս պահը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին, որոնցից 13–ը երկու օր առաջ՝ նոյեմբերի 28–ին։


Երկար ժամանակ բաց երկնքի տակ մնացած մարմիններն անճանաչելի են, նրանց ինքնությունը պետք է հաստատվի նույնականացման գործընթացի արդյունքում։ Կարծիք կա, որ Ադրբեջանը մարմինները դիտավորյալ պահում է այնքան, որ վերադարձնելուց հետո հնարավոր չլինի առանց ԴՆԹ հետազոտությամբ նույնականացնելը, նաեւ փորձաքննություններով մահվան պատճառը պարզելը։ Նույնականացման գործընթացն էլ անհարթ չի ընթանում։


Կան դեպքեր, երբ ծնողները չվստահելով հետազոտությունների արդյունքներին, պահանջում են կրկնակի փորձաքննություն անցկացնել արտերկրում։ Սա է պատճառը, որ «Եռաբլուրում» գրեթե ամեն շաբաթ հուղարկավորություններ են լինում։


Պաշտոնական տվյալով՝ սեպտեմբերի 13–14–ի հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Առայժմ պաշտոնապես չի հաղորդվում, թե արդյոք ադրբեջանական կողմում դեռեւս մնացել են հայ զինծառայողների մարմիններ։


Աղբյուր՝ News.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր