Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

01 դեկ 2022 14:56

«Վառված մարդիկ շատ են ու փորձում են վատություն անել…բումերանգի նման ձեր վատությունը գալու է ձեզ կպնի». Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ քրեական հետապնդման լուրին

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` Անգելինա Գասպարյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է համացանցում տարածված այն հրապարակմանը, որում նշվում էր, որ քրեական հետապնդում կա Վլադիմիր Գասպարյանի դստեր հանդեպ:


Նշենք, որ այսօր Գլխավոր դատախազությունը նշել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի (Վլադիմիր Գասպարյան-խմբ) դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր