Միգուցե Պեմզաշենի ողբերգության հետևում կանգնած են եղել այլ պատվիրատունե՞ր, գուցե կրոնական ծիսակատարությո՞ւն էր, գուցե վրեժի՞ արդյունք

— Նախ արձանագրենք, որ հանցագործության այդ տեսակը նորություն էր Հայաստանի համար, ի տարբերություն այլ երկրների: Ինչ վերաբերում է անձի անմեղսունակությանը, ապա եթե հաստատվի, որ տվյալ անձը հանցագործություն կատարելու ընթացքում գտնվել է անմեղսունակ վիճակում, ապա վերջինս ազատվում է պատժի կրումից եւ տեղափոխվում հոգեբուժարան հարկադիր բուժման: Ես ցանկանում եմ անդրադառնալ մեկ այլ կարեւոր հանգամանքի եւս: Շատ հաճախ առերեւույթ կատարված հանցագործություններին շատ պրիմիտիվ իրավական գնահատական է տրվում: Մինչդեռ բոլոր վարկածները քննելուց հետո՝ միայն վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դիտարկել եւ նոր միայն հրապարակել վերջնական պաշտոնական հայտարարություն: Եթե անգամ պարզվի, որ տվյալ դեպքում անմեղսունակ անձն է նման հանցանք կատարել, իսկ ո՞վ է բացառում, որ անձի հետեւում կանգնած չեն եղել այլ պատվիրատուներ, որոնք հատուկ են այդ անմեղսունակին դրդել նման սարսափազդու հանցանքի: Ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմինները պետք է կատարեն օպերատիվ հետախուզական լուրջ աշխատանքներ, որպեսզի հասկանան նման հանցանքի իրական պատճառը: Իսկ միգուցե սա կրոնական ծիսակատարությո՞ւն էր, գուցե վրեժի՞ արդյունք է. տարբերակները կարող են շատ լինել: Ուստի, վարույթն իրականացնող մարմնի սուրբ պարտականությունն է, որ իրենք կարողանան ջրի երես հանել նման հանցանքի իրական դրդապատճառները:
Ամփոփելով խոսքս՝ ասեմ, որ վաղաժամ եմ համարում հայտարարել, որ հանցագործությունը բացահայտված է, եւ բոլոր հանցագործները հայտնաբերված: Միեւնույն ժամանակ չեմ ասում, որ այս ամենի տակ կան թաքնված այլ ուժեր, բայց վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դիտարկել բոլոր հնարավոր վարկածները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։