Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

03 դեկ 2022 14:39

Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ.. Չի բացառվում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է

Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. «էկոակտիվիստների» անվան տակ մի խումբ ադրբեջանցիներ (ամենայն հավանականությամբ՝ զինվորականներ) այս պահին Շուշիի մոտ փակել են դեպի Ստեփանակերտ տանող ճամփան` փաստացի կտրելով այն մայր Հայաստանից: 


Չեմ բացառում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է, որով թշնամիները նպատակ են հետապնդում փակել Արցախը սնուցող զարկերակն ու հայաթափել Արցախը։


Ամեն դեպքում, շարունակենք «քննարկել» Երևանի լուսավորության «հույժ կարևոր» հարցը քանի դեռ ՀՀ դե-ֆակտո ԱԺ նախագահն էլ Կատարում ֆուտբոլ է նայում:


#հակաՀայաստան


Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր