Տեսանյութ. Վիրավորանքներ, քաշքշոց, ԱԺ-ում իրավիճակը լարված է          Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ գրասենյակում, Նարեկ Կարապետյանի տանը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 8-ի համար    

06 դեկ 2022 13:50

Ի՞նչ գործ ունի թմրամիջոցը շտապօգնության բժշկի մոտ . նա հայտնել է, որ այն իրենն է, անձնական օգտագործման համար

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչ 25-ամյա Ա․Հ․-ի նկատմամբ։


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այդ օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 7-րդ բաժանումքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի կիրճից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Ա․ Հ․-ին։ 


Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ, ընդհանուր՝ 4․05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը հանդիանում է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց և այն իր օգտագործման համար է։ 


Ա․Հ․-ն ոստիկանությունից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղից էլ բաց է թողնվել։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ ինքը մարզերում գործող բժշկական կենտրոններից մեկի շտապօգնության բժիշկ է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր