Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

10 դեկ 2022 10:34

Բաքուն գործելու է առավելագույնս. Մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է պատերազմական գործողություններ լինեն.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Ըստ Արման Մելիքյանի՝ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շարունակում է բարձր մնալ, եւ մենք բոլորս պետք է դրան պատրաստ լինենք ցանկացած պահի:


-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի «բնապահպանական» ներկայիս մտահոգությունները՝ մասնավորապես Դրմբոնի պղնձի, ոսկու եւ մոլիբդենի հանքավայրի պոչամբարի հետ կապված, ի՞նչ շարժառիթ ունեն Ադրբեջանի այս գործողությունները՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը պահանջում է Լաչինի միջանցքում հենակետ տեղադրել։


-Բաքուն ձգտելու է առավելագույնս միջամտել հայաբնակ մնացած Արցախի ներքին կյանքին, կփորձի Արցախի հայաթափման նախադրյալները խորացնել եւ ոչ մի բանի առջեւ կանգ չի առնելու իր այս նպատակին հասնելու համար: Ոչ Ստեփանակերտը եւ, առավել եւս, ոչ էլ Երեւանն այս նպատակը չեզոքացնելուն ունակ հակախաղ դեռ չեն մշակել: 


-Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները երեկ կրկին կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սահմանային լարվածությունը չի նվազում, շատ վերլուծաբաններ ահազանգում են, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է պատերազմական գործողություններ լինեն։ Դուք այդ վտանգը տեսնո՞ւմ եք։


-Պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շարունակում է բարձր մնալ, եւ մենք բոլորս պետք է դրան պատրաստ լինենք ցանկացած պահի: Ներկայումս տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների բնույթն այնպիսին է, որ բռնության նոր ալիքը կարող է բարձրանալ անգամ հայ-ադրբեջանական հակասությունների համատեքստից դուրս եւ դրանից անկախ, բայց մեր անմիջական ներգրավմամբ:


-ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարեւանություն անել, նորմալ հարաբերություններ ունենալ, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող բանակցությունների կամ քննարկման առարկա լինել»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, առավել եւս, որ նա Ֆրանսիայում չխոսեց Արցախի դեօկուպացիայի եւ տեղահանվածների՝ իրենց բնակավայրեր վերադարձի մասին։


-Կարծում եմ, որ այս պահին Արցախի իշխանական վերնախավը պատրաստ չէ խոսել հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության, դրա պարտադիր լինելու մասին, քանի որ այդ նպատակին հասնելու համար ծրագիր չունի, չի պատկերացնում, թե դրա համար ինչ քայլեր պետք է իրականացվեն: Դրա համար էլ քաղաքական բնույթ ունեցող «ցանկություններ» են հանրահռչակվում, դրվում տեղեկատվական շրջանառության մեջ, սակայն դրանց գործնական օգուտը չնչին է:


-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը, ՌԴ դերը տարածաշրջանում՝ հատկապես Արայիկ Հարությունյանի՝ Ֆրանսիա այցի ֆոնին։


-Եթե Հարությունյանի այցը մեծ քաղաքականության համատեքստում դիտարկենք, ապա կարող ենք ենթադրել, որ Փարիզի կողմից ընդգծված հայամետությունն Արցախի հարցում կարող է մեղմել ադրբեջանական կողմի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ եւ սուր թշնամանք ու անվստահություն առաջացնել Եվրոպայի հանդեպ Ադրբեջանում: Ըստ էության, նույն նպատակին են ծառայեցվում նաեւ նախարար Լավրովի վերջին հայտարարությունները: Պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտն այլոց կողմից սահմանված կանոններ ունեցող խաղի մասնակից են»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր