Ըստ ռուս փորձագետի՝ Մոսկվան ամեն ինչ հիշում է.Հայաստանը որոշ հարցերում զիջումներ կաներ Ադրբեջանին, եթե նման ճնշում չլիներ

Նա Բաքվի ուժային ճնշման քաղաքականությունն անվանեց բոլորովին անարդյունավետ։ Փորձագետը չբացառեց, որ Հայաստանը որոշ հարցերում զիջումներ կաներ Ադրբեջանին, եթե նման ճնշում չլիներ, սակայն ճնշումների ավելացումը, նրա գնահատմամբ, նվազեցնում է զիջումների ու պայմանավորվածությունների հավանականությունը։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի վրա ճնշումներին, ապա Ռուսաստանը շատ համբերատար երկիր է, հատկապես ներկա պայմաններում, երբ հիմնական ջանքերն ուղղված են Ուկրաինայում հատուկ գործողությանը, եւ ռուսական դիվանագիտությունը խուսափում է որեւէ վառ հրապարակային ժեստից։ Բայց համբերության մեր ունակությունը պետք չէ գերագնահատել: Դիմանալը դիմանում ենք, բայց ամեն ինչ հիշում ենք։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների խտությունն ու ինտենսիվությունն այնպիսին է, որ ոչ մեկի համար ավելի լավ չի լինի, եթե կապերը սկսեն խզվել»,- ասաց քաղաքագետը։