Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Հունիսի 24-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հունիսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

12 դեկ 2022 16:33

Կանաչ լույսը նվազեցնում է ցավի զգացողությունը

Գիտնականները պարզել են, որ կանաչ լույսը կարող է նվազեցնել ցավը։ Դրա համար Ֆուդանի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են մկների աչքերից մինչեւ ուղեղ նյարդային ակտիվությունը: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science Translational Medicine-ում։


Նախկինում գիտնականները պարզել էին, որ կանաչ լույսը նվազեցնում է ցավի մակարդակը այնպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ինչպիսիք են արթրիտը, միգրենը եւ ֆիբրոմիալգիան, սակայն դրա պատճառները առեղծված են մնացել: Այս հարցին պատասխանելու համար գիտնականները մի շարք փորձեր են կատարել մկների վրա:


Գիտնականներն ուսումնասիրել են մկների տեսողական համակարգի բոլոր այն հատվածները, որոնք մասնակցում են լույս ստանալուն ու մշակմանը: Անջատելով դրանցից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում՝ նրանք ստուգել են, թե ինչպես է դա ազդում ցավի զգացողության վրա։ Արձագանքը ցույց է տվել, որ այդ լույսը նպաստում է գամմա-ամինայուղային թթվի ավելի մեծ փոխանցմանը, որը դանդաղեցնում է նեյրոնների ակտիվությունը, այդ թվում՝ վախի եւ տագնապի զգացողության հետ կապված: Սա հանգեցրել է Penk գենի ավելի մեծ արտահայտմանը, որը խթանում է գործընթացները, որոնք հանգեցնում են ցավի բթացման:


Հետագայում հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել, թե ինչու է ուղեղը զարգացել այնպես, որ կանաչ լույսը նվազեցնում է ցավի զգացողությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր