Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

13 դեկ 2022 11:31

Շրջափակման հետևանքով ծանր վիճակում գտնվոնների տեղափոխումը ՀՀ քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար, նրանց կյանքին վտանգ է սպառնում

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում:  


1. Շեյկյան Անդրանիկ Արամայիսի, 1972 թ., Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ աստմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան: Շեյկյան Անդրանիկը Արցախյան երկու պատերազմների մասնակից է:


2. Մայիլյան Նորայր Վաչագանի, 1980թ., Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից: Վիճակը՝ ծանր: Կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:  Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ բուժումը շարունակելու համար:    


3. Ավշարյան Սոկրատ Էդուարդի, 1960 թ., Ստեփանակերտից: Վիճակը՝ կայուն ծանր: Դեկտեմբերի 12-ին կատարվել է կորոնար անգիոգրաֆիա, ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ կատարելու սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ: Ավշարյան Սոկտատը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, երեք որդու հայր:  


4. Դավթյան Մարինա Պավելի, 1966, Ստեփանակերտ: Տեղափոխվել է հիվանդանոց մեկ շաբաթ առաջ՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ ինսուլտ, ախտորոշվել է սֆենոիդիտ , կավերնոմայի (գլխուղեղում հեմատոզ գոյացությունների) բարձր հավանականություն: Հետզհետե ծանրացող վիճակ: Ցուցված է անհապաղ հետազոտություն Երևանում՝  համապատասխան բուժում ստանալու համար:   5 Աբրահամյան Կրիստինա Կամոյի, 1983, Ստեփանակերտից: Գրեթե երկու շաբաթ տառապում է անհայտ էթիոլոգիայի հիպերթերմիայով (մարմնի բարձր ջերմություն ): Անհրաժեշտ է անհապաղ հետազոտություն Երևանում:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր