Չենք վախենում ոչ մեկից, այո, ծանր է լինելու,խնդրում եմ բոլորիդ խնայել էներգիան, քանի որ չգիտենք, թե ինչքան երկար է այս ամենը շարունակվելու

Վարդանյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ ճգնաժամն իսկապես իրականություն է դառնում. «Մենք բոլորս պատրաստ ենք պայքարի: Մենք պետք է այս իրավիճակում ցույց տանք, թե ով է արցախցին, ինչպես ենք մենք ընդդիմանում ամեն մարտահրավերի և չենք վախենում ոչ մեկից: Այո, ծանր է լինելու, բայց մենք անցնելու ենք և հաղթելու ենք: Ստիպված ենք լինելու դպրոցները փակել: Մենք հնարավորություն ունենք էներգիայի մի մասը պահելու, բայց ամբողջը չենք կարող: Խնդրում եմ բոլորիդ խնայել, քանի որ չգիտենք, թե ինչքան երկար է այս ամենը շարունակվելու: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս իրավիճակի մասին իմանա ամբողջ աշխարհը, ամբողջ աշխարհը տեսնի Ադրբեջանի իսկական դեմքը, պետք է հասկանան, որ անհնար է ապրել ինչ-որ ձև նրանց հետ հարաբերվելով»:
Վարդանյանը կոչով դիմեց արցախցիներին. «Կոչ եմ անում բոլորին լինել ուժեղ և հավատանք, որ միասին հաղթահարելու ենք այս ծանր իրավիճակը և դա մեզ համար մեծ հնարավորություն է բացելու: Ինչ իրենք արել են, ամենամեծ սխալն է լինելու, որովհետև այս տարբերակով իրենք չունեն ապագա»: