Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

14 դեկ 2022 13:49

Ի՞նչ ասել բանակցել․․․ Պետք է պահանջել․․․ խաղաղապահների նման գործելաոճով ներկայությունը սթափեցնող չէ,Մոսկվան պարտավոր է կոշտացնել մեթոդները

ՌԴ-ն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում. ի՞նչ է նշանակում՝ խաղաղապահները բանակցում են Ստեփանակերտ - Գորիս մայրուղի գործուղվածների հետ։ Բանակցելու կամ խոսելու տեղը այդտեղ չէ, այլ ուրիշ տեղ է, ուրիշ մարդկանց միջև։ Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին Ֆեյսբուքյան գրառմամբ նման անդրադարձ է արել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ «ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենց հայտարարություններով հստակեցում մտցրեցին , որ Բաքվի բռնապետի կազմակերպածը կապ չունի բնապահպանության հետ․․․


Սակայն դեռևս անհասկանալի է մնում , թե ինչ մեխանիզմներով և միջոցներով կարող են այս երկրներն ու կառույցները ազդել Ադրբեջանի վրա։ Կբավարարվեն միայն հայտարարությամբ, թե՞ կանցնեն ճնշումներ գործադրելուն․․․


ՌԴ-ն էլ իր հերթին անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում։ Ի՞նչ է նշանակում, այն հայտարարությունը, թե խաղաղապահները բանակցում են Ստեփանակերտ - Գորիս մայրուղի գործուղվածների հետ։ Պա՞րզ չի, որ դրանք իրենց шհшբեկիչ առաջնորդից մինչև ցուցում չստանան չեն հեռանա։
Այսինքն բանակցելու, կամ խոսելու տեղը այդտեղ չէ, այլ ուրիշ տեղ է, ուրիշ մարդկանց միջև․․․ Կամ էլ, ի՞նչ ասել բանակցել․․․


Պետք է պահանջել։ Ռուս խաղաղապահների նման գործելաոճով ներկայությունը սթափեցնող չէ։ Մոսկվան պարտավոր է կոշտացնել և հիմնովին փոխել հանձն առած միջնորդական և խաղաղապահական գործունեության իրացման մեթոդները․․․»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր