Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

14 դեկ 2022 14:29

«Միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ են գցում, գազամատակարարումն իրականացնում է Հայաստանը, և մենք կապ չունենք գազամատակարարման դադարեցման հետ»

«Ազերիգազը» հայտարարել է, որ կապ չունի գազամատակարարման դադարեցման հետ և «նման տեղեկատվության իմաստը միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է»:

«Ըստ տարածված տեղեկատվության՝ այս անգամ իբր ադրբեջանական կողմը դադարեցրել է կապույտ վառելիքի մատակարարումը։ Սա, անկասկած, ծառայում է միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելուն և միջազգային հասարակական կարծիքին սխալ ուղղությամբ տանելուն։ «Ազերիգազը» նշում է, որ Ադրբեջանը կապ չունի նշված հարցի հետ։ Այսպես, գազամատակարարումն իրականացնում է Հայաստանը, և այդ տարածքները ինտեգրված չեն մեր երկրի գազամատակարարման համակարգին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առաջիկա օրերին համապատասխան տեխնիկական ախտորոշում կիրականացվի գազատարի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով անցնող հատվածում` նշելով, որ իբր եղանակային վատ պայմանների և լեռնային դիրքի պատճառով հնարավոր են խափանումներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր