Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

15 դեկ 2022 18:07

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները։

Minval-ը ներկայացրել է նրանց պահանջները․

«-Ղարաբաղի տարածաշրջանի տարածքները, որտեղ ապրում են հայեր և տեղակայված են ռուս խաղաղապահները, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական ​​մարմինների կողմից,

-Խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում վերականգնել Ադրբեջանի բոլոր պետական ​​կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական ​​սահմանային ծառայության, Պետական ​​մաքսային կոմիտեի վերահսկողությունը,

-Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, պետք է ստեղծվեն Պետական ​​սահմանային ծառայության և Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի առանձին կետեր»,-նշել են նրանք։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Նշենք, որ ի սկզբանե խումբը «բողոքում էր ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Տեղում վրաններ են տեղադրվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր