Ինչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան          Նամակ Նիկոլին.«Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք», հիշո՞ւմ ես, որ ասում էիր       Տեսանյութ.Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել.Երեխեքին ինչ-որ բանի համար ժերտվա տվեցին    

16 դեկ 2022 13:05

Գազամատակարարումն այս պահին վերականգնվել է, բայց ցանկացած պահի կարող է նաև անջատվել, փական ունի դրած

«Գազամատակարարումն այս պահին վերականգնվել է, բայց ցանկացած պահի կարող է նաև անջատվել, որովհետև Ադրբեջանը վերահսկում է գազախողովակի մի զգալի հատվածը և ունի փական դրած՝ դեռևս մարտ ամսից, որը կարող են ցանկացած պահի միացնել, անջատել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նստացույց անող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ ճանապարհը մնում է ամբողջապես փակ, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից. «Հույս կա, որ կարող է բացվել, բայց չենք կարող ասել, թե ինչ կարող է լինել, ադրբեջանական կողմին վստահելու որևէ հիմք չունենք»։

Ա.Բեգլարյանն ընդգծեց, որ գազամատակարարումը վերականգնվել է առանց որևէ զիջման, համոզված է՝ ուղղակի միջազգային ճնշման արդյունքում, որովհետև և Արցախի արգելափակումը, շրջափակումը, և գազամատակարարման դադարեցումը բավականին մեծ միջազգային ռեզոնանս է առաջացրել։

«Բնականաբար ռուսական կողմն է աշխատում այդ ուղղությամբ, տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, տարբեր երկրներ են հանդես եկել հայտարարություններով, տեղյակ եմ նաև, երևում է, որ ներքին ճնշում էլ կա»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ միաժամանակ հիշեցնելով նաև ՄԻԵԴ որոշումը, որ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել։

Նա նշեց, որ այս պահին թեև հիմնական ռեսուրսը ներդրվել է կարճաժամկետ խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց պետք է պայքարը չդադարեցնենք երկարաժամկետ երաշխիքներ ստանալ՝ Արցախի ժողովրդի անվտանգության և նմանատիպ դեպքերի կանխման համար, և հստակ լինի, որ Ադրբեջանն այսուհետ բարձր գին է վճարելու նմանատիպ ահաբեկչական ցեղասպանական ակտեր կատարելու համար։

«Այդ բարձր գինը պետք է լինի պատժի տեսքով»,- ասաց Բեգլարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր