Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

16 դեկ 2022 13:50

Հաջորդ վեց ամիսը վճռորոշ է լինելու. Ռուսաստանի վերջնական թիրախը շատ ավելի հեռու է, քան մեր սահմանն ու ինքնիշխանությունը

Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի հաջորդ վեց ամիսները վճռորոշ են լինելու և ավելի մեծ ջանքեր կպահանջեն, քան նախկինում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ դեկտեմբերի 15-ին տեսակապով ելույթ ունենալով Եվրոպական խորհրդում, գրում է korrespondent-ը։ 
«Առաջիկա վեց ամիսները շատ առումներով վճռորոշ կլինեն այն առճակատման համար, որը Ռուսաստանը սկսեց այս ագրեսիայով: Ագրեսիա Ուկրաինայի և ձեզանից յուրաքանչյուրի դեմ, քանի որ Ռուսաստանի վերջնական թիրախը շատ ավելի հեռու է, քան մեր սահմանն ու ինքնիշխանությունը: Հաջորդ վեց ամիսը մեզանից նույնիսկ է՛լ ավելի շատ ջանքեր կպահանջի, քան այս ամբողջ անցած ժամանակահատվածը»,- ասել է Զելենսկին։


Նա նաև նշել է, որ Ռուսաստանի էներգետիկ ահաբեկչությունը պետք է հաղթել բոլոր ձևերով։ 
«Երկրորդը Ուկրաինայի ձմեռային կայունությունն է: Ես ձեզ կոչ եմ անում շարունակել ամեն ինչ անել, որպեսզի մենք կարողանանք ապահովել ուկրաինացիների էներգամատակարարումը: Երրորդ ասպեկտը պաշտպանական աջակցությունն է: Այն պետք է լինի ոչ պակաս, քան վերջին վեց ամիսներին: Մեզ ավելի ժամանակակից զենք է անհրաժեշտ, ավելի մեծ ծավալների մատակարարումներ։ Եվ չորրորդը դիվանագիտությունն է»,- հավելել է Զելենսկին։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր