ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է          Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին       Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ    

21 դեկ 2022 13:47

Իսկ ինչ էր սպասում Ռուբեն Վարդանյանը Հայաստանից՝ բացի հարցը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծելուց

ՄԱԿ ԱԽ նիստը հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունքն էր, իսկ Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, թե Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ինքն էր սպասում։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարոն Չախոյանը։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է։

ՄԱԿ ԱԽ նիստում հստակ ընդգծվեց միջազգային կոնսեսուսը առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Հստակ և առարկայական էին Ադրբեջանին ուղղված կոչերը։

ՄԱԿ ԱԽ նիստին հնչած հայտարարությունները բնականաբար հայկական կողմի գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքն է։

Իսկ այս ամենին զուգահեռ Լեռնային Ղարաբաղից Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, թե Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ինքն էր սպասում։

Մտորումների մեծ տեղիք է տալիս, թե ինչ էր սպասում Ռուբեն Վարդանյանը Հայաստանից՝ բացի հարցը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծելուց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր