Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 դեկ 2022 15:42

Ադրբեջանը մտնում է հակամարտության նոր' ավելի լարված փուլ. հիմա ոչ միայն արցախցիները, այլև ռուս խաղաղապահներն են շրջափակման մեջ

Ադրբեջանը մտնում է հակամարտության նոր' ավելի լարված փուլ ու բացահայտ ատամ ցույց տալիս նաև ռուսներին։ Այդ մասին տելեգրամի իր ալիքում գրել է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։ «Պատահական չեմ համարում նաև ռուս խաղաղապահների հանգիստ արձագանքը ճանապարհը չբացելու Ադրբեջանի քայլին։

Շրջվեք ու հետ գնացեք։

Սա, կարծում եմ, երկու բան է նշանակում' ռուսները սպասում էին այդպիսի քայլի ու նույնիսկ դա իրենց ձեռնտու էր, որպեսզի անցնեն ուժի կիրառման կամ միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ենթարկվում ոչ մի պայմանավորվածության։

Բոլոր դեպքերում հիմա ոչ միայն արցախցիները, այլև ռուս խաղաղապահներն են շրջափակման մեջ»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր