ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»          ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել       Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա    

23 դեկ 2022 13:46

Իրավիճակի լրջության մասին թող մտածեն.Թուրքիան և Ադրբեջանը միավորում են իրենց բանակները.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում   է.
 
 
Թուրքիայի պաշտպանության նախարարը խնդիր է դրել մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել թուրքականի մակարդակին։ Այսինքն, մինչև 2025թ. ադրբեջանական բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈւ բոլոր պահանջներին և չափանիշներին։ Իսկ բանակների գլխավոր շտաբները և պաշտպանության նախարարությունները` շարունակական հիմունքներով կանցկացնեն համատեղ կոլեգիաներ (փաստացի` զորքերի միասնական կառավարում)։
«Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը դառնում են մեկ օրգանիզմ և կկատարեն երկու պետությունների առջև ծառացած ընդհանուր խնդիրներն ու նպատակները»- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Կարծում եմ, որ այս հայտարարությանը պետք է լրջորեն վերաբերվեն Մեծ Մերձավոր Արևելքի բոլոր դերակատարները: Առաջին հերթին իհարկե Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ Իրավիճակի լրջության մասին ընկալումները Նիկոլի և իր կառավարության մոտ, նման է մտավոր հետամնացների հաստատության ընկալումներին: Ապացույցները` բազմաթիվ են և անզեն աչքով տեսանելի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր