«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

24 դեկ 2022 16:33

Ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո Ադրբեջանն այս անգամ նոր անմարդկային կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը.Հարկավոր է փրկել 120.000 արցախահայերին.Ֆիգարո

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro  պարբերականը, ավելի քան  200 մտավորականների և արվեստի գործիչների ստորագրությամբ հրապարակել է կոչ՝ ի պաշտպանություն Արցախի և արցախահայության:  «Հարկավոր է փրկել 120 000 արցախահայերին» խորագրով հրապարակման թարգմանությունը` ստորև.

«Սուրբ Ծննդյան այս օրը ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներն ու արվեստի գործիչները համախմբվում են՝ իրենց  սատարումը  հայտնելու  Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում:

Այս երեկո, երբ մեզնից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ միասին հրճվանքով տոնելու համար Ընտանիքի խորհուրդը: Անկախ կրոնական մեր պատկանելությունից, երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց արդեն  երկու  շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից:

Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները մի բան կբաղձան միայն. որ բարձր այս  լեռներում, ուր սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն:

2020 թ. այնքան կյանքեր կոտրած պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր անմարդկային կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որը Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Ընտանիքներ են բաժանված, առաջին անհրաժեշտության ապրանքների պակասն ավելանում է օրեցօր, անհնար է դարձել  բժշկական անհրաժեշտ շտապ օգնությունը, ինչի պատճառով մեկ անձ արդեն մահացել է, եւ շատ հիվանդների՝ այդ թվում նաեւ երեխաների կյանքը վտանգված է:

Մենք հիանում ենք արժանապատվությամբ լի այս մարդկանց խիզախությամբ, որոնք չեն տրվում խուճապի՝ կազմակերպվում են եւ դիմադրում: Նրանք դիմադրում են եւ կդիմադրեն մինչեւ վերջ: Սակայն նրանք մեզ են ապավինում, եւ մենք չենք կարող խուլ մնալ նրանց կանչին:

2022 թ. Սուրբ Ծննդյան այս տոնը տարակուսելի է: Եւ հենց այս օրն է, որ դիտմամբ ընտրել է նավթի ու տնտեսական աճի բռնակալը՝ ընկղմելու ողջ մի բնակչություն խավարի ու ցրտի մեջ:

Ի՞նչ ապագա կթողնենք մենք մեր երեխաներին, եթե արդարացնենք մեր ամենահին քաղաքակրթություններից մեկի,  մեզ հետ դարերով կապված մեր եղբայր ժողովուրդներից մեկի հանդեպ բռնակալությունը եւ բարբարոսությունը, որն անհիշելի ժամանակներից նպաստում է տարբեր մշակույթների միջեւ երկխոսությանը:

Ի՞նչ կմտածեն մեր երեխաները, ի՞նչ արժեքների վրա նրանք կկերտվեն իբրեւ մարդ, եթե մենք թույլ տանք, որ անասելին կրկնվի: Այո՜ կրկնվի: Անտարբերությունն ու պլատոնական բողոքները թույլ են տալիս այսօրվա ագրեսորներին իրենց անամոթաբար համարել 1915 թ-ի դահիճների հետնորդն ու ժառանգը եւ նույն գործելաոճը որդեգրել՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, ում նրանք ատում են, որովհետեւ այդ ժողովուրդը մեզ է նման:

Արդյոք ուրեմն մեր ցանկությունը, որ երբեք 20-րդ դարի ատելի սարսափները չկրկնվեն մեր դարում սոսկ միայն ցանկություն էր: Արդյոք ուրեմն այս աշխարհում էլի հաղթում են չարերը, քանի որ նրանք իրենց հարեւաններին վաճառելիք եւ մատակարարելիք բարիքներ ունեն:

Հիշենք, վերջապես, որ եթե մենք գիտենք, թե ինչ բան է Սուրբ Ծնունդը, ապա դա նաեւ շնորհիվ հայերի է, որ 5-րդ դարում մեզ ուխտագնացներ են ուղարկել, համեմունքով հաց, որ ամենայն հավանականությամբ մեր տոնական սեղանին կլինի, եւ Մանուկ Քրիստոսին տեսության եկած թագավորների անունը:

Հիշենք ու, ամենակարեւորը, համախմբվենք: Մեր համատեղ խղճով, մեր միավորված ձայներով, բոլոր եղանակներով, որ հասանելի են յուրաքանչյուրիս, պայքարենք ընդդեմ ողբերգության, որն արդեն ընթացքում է: Մենք կարող ենք փրկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին

#jesoutienslarmenie

#jesoutienslartsakh »: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր