Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

27 դեկ 2022 10:47

Ցուցակագրում են միջոցառումների մասնակիցներին՝ ըստ «սորտի ու ռանգի», մեծ շուքով պատրաստվում են կազմակերպել տարեվերջյան կորպորատիվներ.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած են անվտանգային, սոցիալական, տնտեսական ահռելի մարտահրավերներ ու վտանգներ, ՀՀ գործող իշխանությունները ամենևին չեն պատրաստվում որևէ կերպ փոխել իրենց առօրյան։

Այսինքն, առօրյայի գոնե այն մասը, որ վերաբերում է վայելքներին: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, բացի տարեվերջյան պարգևավճարներից, իշխող քաղաքական ուժը այլ «ուղղություններով» ևս, մեղմ ասած, աչքի չի ընկնի «ասպետությամբ»:

Կուլիսներում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ, որ հատկապես բավականին մեծ շուքով պատրաստվում են կազմակերպել տարեվերջյան կորպորատիվներ։ Մասնավորաբար, այս օրերին և՛ կառավարության աշխատակազմում, և՛ իշխող խորհրդարանական խմբակցությունում, և՛ ՔՊ-ում ինտենսիվ ցուցակագրում են միջոցառումների մասնակիցներին՝ ըստ «սորտի ու ռանգի»։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ կորպորատիվներից մեկը նախատեսվում է անցկացնել «Դվին հոլում», մյուսը՝ Ծաղկաձորում»։Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր