Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 դեկ 2022 17:20

Նոր մոլորություն ու կեղծիք են տարածում. Այնպես որ,դա ոչ մեզ է պետք, ոչ ռուսներին

ՀՀ իշխանությունները Արևմուտքի հրահանգով նոր մոլորություն ու կեղծիք են տարածում, թե իբր Ռուսաստանը պահանջում է մտնել միութենական պետության կազմի մեջ։

Իրականում եթե սեփական ուղեղով մտածենք, ոչ թե մեզ մատուցվող դարմանի համով, ապա կհասկանանք, որ նույն Ռուսաստանին բացարձակ պետք չի Հայաստանի նման պետության ընդգրկել միութենական պետության մեջ։

Ինչո՞ւ։

Ընդամենը 2.9 մլն բնակչություն ու խիստ սահմանափակ տնտեսություն ունեցող Հայաստանն ընդունակ չի էական ֆինանսական ռեսուրսներ գեներացնել ավելի քան 140 մլն բնակչությամբ Ռուսաստանի շուկայում, հետևաբար ուզի թե չուզի, Ռուսաստանը դառնալու է Հայաստանի համար պաշտոնական միակողմանի դայակ, եթե մենք մտնենք միութենական պետության մեջ։

Դա պե՞տք է արդյոք Ռուսաստանին։

Ոչ։

Ռուսների համար ավելի ձեռնտու է պահել այն, ինչ հիմա կա։ Ի՞նչ պակաս միութենական պետություն է' ռուսական զորքը ամբողջ Հայաստանում է, մեր երկրի տնտեսության հիմնական մասը հսկում են ռուսները, իսկ թե ինչպես կապրի ժողովուրդը, թող մտածի Հայաստանի իշխանությունը, ոչ թե այդ բեռը դնի Կրեմլի ուսերին։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը և նրա ախք-երը էժանագին ստեր են հորինում, թե իբր Ռուսաստանը մեզ ստիպում է մտնել միութենական պետության մեջ։ Դա ոչ մեզ է պետք, ոչ ռուսներին։ Այդ քարոզը պետք է միայն ԱՄՆ-ին ու նրա դրածո փաշինյանական ավազակախմբին։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր