Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից          Վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներ       Մայիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

31 դեկ 2022 17:19

Տեսանյութ.Մենք միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել արցախցիներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ կարեւոր է, որ կանգնած լինելով մեծ ճգնաժամի առջեւ, մենք համախմբվել ենք: Ես ուրախ եմ ասել, որ ամեն օր զգում եմ ձեր արձագանքներից, որ պատրաստ եք միասին այս ճանապարհն անցնել: Ես զգում եմ, որ մենք միասին այս տարի հասկացել ենք, որ մեր միակ ճանապարհը մեր մեջ արժանապատվությունը, հայրենասիրությունը պահպանելն է, արժեքները պահպանելն է, պայքարելը մեր ազատ կյանքի համար։ Դա մենք պետք է անենք, ուրիշները մեզ կօգնեն։

Մենք միասին մի նավում գնում ենք առաջ, այլ ճանապարհ չունենք: Մի ամիս առաջ ես իմ 13 տարեկան տղայի հետ այս պուրակում էինք, անցանք, նայեցինք այս փայլուն տղաների նկարները: Իմ մեջ մի բան կա, որ մենք պարտավոր ենք այդ տղաների հիշատակի, իրենց կյանքի համար պայքարենք այն բանի համար, որի համար իրենք զոհեցին իրենց կյանքը: Իմ երազանքն է Արցախում մենք այն մակարդակի համախմբվենք, որ կարողանանք իրար նայելով ժպտանք ու ասենք իսկապես, այս մարդիկ մեզ համար առաջնորդներ են:

Մենք միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր