Հունվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը բшխվել է կայանված «Ford Transit»-ին, «Hongqi»-ին և «Nissan Tiida»-ին, վերջինն էլ «Infiniti»-ին       Հայկական տարածքներն օկուպացնող, Հայաստանի վրա սիրիացի վարձկաններ ուղարկող, Ցեղասպանությունը հերքող երկրի ղեկավարությունը աջակցում է Հայաստանի կոնկրետ քաղաքական ուժի    

03 հուն 2023 16:15

Ամանորի գիշերը Մակեևկայում սպանվել է 400 և վիրավորվել 300 մոբիլիզացված ռուս զինվորական․Ռուսական կողմը չի հաստատում զոհերի թիվը

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության վարչությունը տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ Ամանորի գիշերը հարված է հասցվել Մակեևկայում (Դոնեցկ) մոբիլիզացված ռուս զինվորների տեղակայման վայրին։ Արդյունքում, ըստ ուկրաինական կողմի, զոհվել է մոտ 400 մոբիլիզացված, մոտ 300-ը՝ վիրավորվել։ Ըստ որոշ տեղեկությունների, հարվածը հասցվել է HIMARS հրթիռային կայանից։

Ռուսական կողմը չի հաստատում զոհերի թիվը։ Ռուսամետ ԴԺՀ-ի ղեկավարները հայտնում են այս հրետակոծության հետևանքով ավելի քան 15 վիրավորի մասին։ Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային գնդակոծում են Դոնեցկի արևմտյան արվարձանները և Մակեևկայի մի քանի շրջանները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով այդ քաղաքների դրածո վարչակազմերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր