Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը համատեղ ԶԼՄ ասուլիս են հավաքել․ասուլիսների տակ հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված, Ենթատեքստերին ուշադիր եղեք
![](https://www.yerkir.am/storage/articles/2023/01/10/846a5b3734eae89690ceb7e6de23e87c_1673336026.jpg)
«Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը (ասել է` թե համատեղ) ԶԼՄ ասուլիս են հավաքել: Երկուսի մոտ էլ այն չծրագրված, պատշաճ կերպով չիրազեկված ու չկազմակերպված է: Երկուսն էլ միմյանց հերքող (իրականում` փոխլրացնող) սեփական և միջազգային հանրությանը մոլորեցնող, մանիպուլացնող, Հայաստանի (Արցախ) հաշվին խնդիրները «լուծող», հակառուսական տրամադրություններ սերմանող և տարածաշրջանը Թուրքիայի ոտքերի տակ հրող համատեղ ծրագրի աջ ու ձախ թևերն են:
Այսօրվա (համատեղ) ասուլիսների տակ հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված: Ենթատեքստերին պետք շատ է ուշադիր լինել»: