Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

16 հուն 2023 13:40

Սպառնալիքները Հայաստանի ու Արցախի գլխին մեծանում են. ՀՀ-ի ու Արցախի իշխանությունները կարևոր հարցերի շուրջ հակասություններ ունեն

Արցախում կոնսենսուս կա առ այն, որ Արցախի հարցում Հայաստանի քաղաքականությունը հակասում է Արցախյան շարժման ազատագրական պայքարի հիմքում եղած  մոտեցումներին։ Այս փուլում Արցախը ունի իրավիճակի հանգուցալուծման սեփական մոտեցումը, որը էականորեն տարբերվում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


Պատգամավորը ընդգծեց, որ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև ակնհայտորեն կան հակասություններ, բացառությամբ որոշակի ուղղությունների, ինչպես օրինակ՝ սոցիալական ուղղությամբ ընթացող աշխատանքների։


«Այս իշխանությունը փորձում է սահմանափակվել բացառապես Արցախում սոցիալական բնույթի հարցեր լուծելով։ Ակնհայտորեն, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Արցախը միայնակ, առանց Հայաստանի քաղաքական և անվտանգային սատարման չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները։ Այն, որ Հայաստանի իշխանություններն ասում են, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է խոսեն Արցախի իշխանությունների հետ, նպատակ է հետապնդում Հայաստանին դուրս դնելու Արցախի ճակատագրի հետ կապված ցանկացած գործընթացից։ Ճիշտ է՝ առաջին հերթին Արցախում ապրող մարդիկ պետք է որոշեն իրենց ճակատագիրը, այլ բան է, որ Հայաստանը իր մասով ունեցած առաքելությունից պարզապես հրաժարվել է, ինչը անթույլատրելի է»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։


Վերջինս ընդգծեց, որ Լաչինի միջանցի բացման հարցում տարվող գործընթացներում ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը գոհացուցիչ չէ։


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը կարող են վտանգ ներկայացնել, պատգամավորը շեշտեց․


«Եթե այդ մոտեցմամբ առաջնորդվենք, ուրեմն ՀՀ-ի ԶՈՒ-ն ևս որևէ զորավարժություն, մարտունակության բարձրացման որևէ աշխատանք չպետք է իրականացնի։ Զորավարժությունների անցկացումը ինչպես այդ ֆորմատում, այնպես էլ առհասարակ ուղղված է ԶՈՒ-ի մարտունակության բարձրացմանը։ ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ զորքերի ներդաշնակեցմանը։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ում զորավարժություններ անցկացելու ՀԱՊԿ-ի որոշումը ունեցել է քաղաքական նշանակություն ՝ պայմանավորված ՀՀ-ում ստեղծված իրավիճակով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր