Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

17 հուն 2023 12:38

Իրավիճակն իրո՛ք մտահոգիչ է. Այսօրվանից Արցախում հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն

Հունվարի 17–ից հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն․ 2 ժամի փոխարեն Արցախի բնակչությունն արդեն օրական 4 ժամով կհոսանքազրկվի։ Հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։

Խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու նպատակով, Արցախի կառավարությունը հակաճգնաժամային քայլեր է ձեռնարկում՝ էլեկտրաէներգիայի արտադրման եղած պաշարները խնայելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր