Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

17 հուն 2023 14:28

««Նապաստակ փարթիին» ի՞նչ գործ ունի ձեզ նման «լուրջ» քաղաքական գործիչը». Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մամիջանյանին

Այսօր՝ ԱԺ քառօրյա աշխատանքների ժամանակ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, արձագանքելով ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, որ «ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում նախագծերին, որ չզրկվի աշխատավարձից», ասաց, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք չեն համարձակվում հայտնել ՔՊ անդամները:

«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպիտի լինի. երբ այս դիրքորոշումը կասեք, այս ձեր «սնդիկ փարթիի» մասին դիրքորոշումը կլսեք։ Ես շատ ներողություն եմ խնդրում Արցախի մեր քաղաքացիներից, որոնք ընդհատվող ինտերնետով և բլոկադայի պայմաններում ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցին»։ Ինչ վերաբերում է ընտրական կեղծիքներին, դուք ձեր սեփական կուսակցության վարչության ընտրության ժամանակվա ընտրակեղծարարներին պարզեք, հետո մնացածին անցեք»,- ասաց պատգամավորը։

Մամիջանյանին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինչն է խանգարում, որ դուք՝ որպես պատգամավոր, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք։ Քննարկվող օրենքները ոչ միայն Կառավարության կողմից բերված օրենքներն են։ Հիշեցնեմ՝ Կառավարությունը, որի մասին դուք ձեր կարծիքն ասացիք, ՀՀ ժողովրդի կողմից ընտրված Կառավարությունն է, և ես չեմ հասկանում՝ «նապաստակ փարթիին» ինչ գործ ունի ձեզ նման «լուրջ» քաղաքական գործիչը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր